Սուտ հաղորդում ահաբեկչության մասին. հարուցվել է քրեական գործ
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.30-ին անհայտ անձը զանգահարել է օդանավակայանի տեղեկատու հեռախոսահամարին և հայտնել, որ Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ կա:
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել համապատասխան ծառայությունների աշխատակիցներ: Չվերթի ուղևորները տեղափոխվել են այլ ինքնաթիռ, Ամստերդամ մեկնող ինքնաթիռը մանրակրկիտ զննվել է:
Համալիր ստուգումների արդյունքում պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է:
ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել