HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի հարցերը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի հարցերը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպական խորհրդի նախագահը։

«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հիմնահարցերը։ Ընդգծել եմ, որ ԵՄ-ի համար կարևոր է կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասը»,- գրել է Շառլ Միշելը՝ հավելելով, որ կշարունակեն աջակցել մարդասիրական, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև` խաղաղության ապագա համաձայնագրին։

Discussed with @presidentaz all issues on Brussels agenda for ...dialogue.

Stressed the importance for EU of a stable, secure and peaceful South Caucasus.

We will continue support in addressing humanitarian, connectivity & border issues, as well as a future peace agreement. pic.twitter.com/Q4CToJrNyf

— Charles Michel (@CharlesMichel) July 4, 2022

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 22-ի երեկոյան Բրյուսելում կայացել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարություն էր տարածել, որտեղ ամփոփել էր եռակողմ հանդիպման արդյունքները։ 

Ըստ դրա՝ կողմերը որոշել էին, որ սահմանին պետք է կայանա սահմանային հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը, քննարկվել էին երկու երկրների տարածքներով տարանցման, սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների, տարանցման տուրքերի, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների համատեքստում մաքսային ընթացակարգերի հարցերը։ 

«Առաջնորդները պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության ապագա պայմանագրի քննարկումը։ Արտաքին գործերի նախարարների գլխավորած խմբերը առաջիկա շաբաթներին կշարունակեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղեգծի՝ ես նաև ընդգծել եմ, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- հայտարարության մեջ ընդգծել էր Շառլ Միշելը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter