Ուղիղ չվերթեր՝ Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով
Fly Arna ավիաընկերությունը հուլիսի 3-ից մեկնարկել է Երևան - Հուրգադա - Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ից էլ մեկնարկել են Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին (հուլիսի 14-ից՝ նաև չորեքշաբթի օրերին):
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել