HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալեպում Հայաստանի ականազերծողները սիրիական իշխանություններին են հանձնել 137 000 քմ ականազերծված տարածք

Հուլիսի 3-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Խան Թուման բնակավայրի մոտ 137 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ականազերծված տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է 74 հատ զինամթերք և ենթազինամթերք: Ընթացակարգում ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները և Հալեպի իշխանություններին հանձնվեցին ականազերծված տարածքների քարտեզները: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը»: 

Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով հյուրերին` հումանիտար առաքելության ընդհանուր խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը համառոտ ներկայացրել է կատարված աշխատանքները և վստահություն հայտնել դրանց շարունակականության վերաբերյալ։

Հալեպում  Հայաստանի հումանիտար առաքելության առաջին օրվանից մինչև օրս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ականազերծողները մաքրել և սիրիական իշխանություններին են հանձնել ականազերծված ավելի քան մեկ միլիոն հարյուր տասնվեց հազար քառակուսի մետր տարածք, հայտնաբերել ավելի քան 900 հատ զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ։ Բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 45 հազարից ավելի տեղաբնակների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter