HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գործադիր քարտուղար, Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության՝ հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը, նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության կողմից հռչակված գերակա և կարևոր ուղղություններից է, ներկայացրել է Հայաստանում այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առաջիկա բարեփոխումները, ինչպես նաև անդրադարձ է կատարել այլ բարեփոխումներում հակակոռուպցիոն օրակարգի խնդիրների լուծման խթաններին:

Զրուցակիցները քննարկել են ԳՐԵԿՈ-ի գնահատման չորրորդ փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցում տրված խորհրդատվությունների կատարման ընթացքը:

Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը հակակոռուպցիան միջոցառումների իրականացման գործում Հայաստանին տրամադրվող աջակցության համար և բարձր գնահատել մասնավորապես ոլորտում փորձագիտական ներուժի և լավագույն փորձի կիրառումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter