HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից

Արցախպրեսը հայտնում է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից:

Կայքում նշված է, որ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից։ Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է ԱՀ ներքին գործերի նախարարությանը և ԱՀ պետական եկամուտների կոմիտեին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter