Հայաստան կժամանի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
Հուլիսի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Ավտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:
Լուսանկարը՝ ATTA KENARE/AFP via Getty Images
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել