HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք

«Յունիբանկի» Աշտարակի մասնաճյուղում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից չորսը հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։

Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3-րդ աստիճանի:

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց Աշխատարկի բանկերից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյունի մասին, նախնական տվյալներով 1 քաղաքացի մահացել էր։ Ավելի ուշ, «Յունիբանկը» հայտնեց, որ տեղի ուենցած պայթյունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter