HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնական թերթի պնդմամբ՝ Սի Ցզինպինը հրաժարվել է այցելել Ռուսաստան. Կրեմլը հերքում է

Կրեմլը հերքում է ճապոնական Եմիուրի Սիմբուն թերթի տեղեկատվությունն այն մասին, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերն այցելելու Ռուսաստան։

«Ո՛չ, դա այդպես չէ։ Դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ 

Այդուհանդերձ, Կրեմլի ներկայացուցչի հերքումը շատ տարօրինակ է։ Պեսկովի խոսքով՝ Պուտինն ունի գործող հրավեր այցելելու Չինաստան, իսկ Սին՝ այցելելու Ռուսաստան, սակայն հիմա Չինաստանում «շարունակվում են հստակ քովիդ սահմանափակումները, և դա բացարձակապես նորմալ է»։

«Երբ քովիդ բոլոր սահմանափակումները հանվեն, իհարկե, այցելությունները կիրականացվեն»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Հուլիսի 5-ին ճապոնական Եմիուրի Սիմբուն թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ հունիսի 15-ին Պուտինը Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հրավիրել էր այցելել Ռուսաստան, սակայն Չինաստանի ղեկավարը պատասխանել էր, որ առաջիկայում «դա անելը բարդ կլինի»՝ հղում անելով կորոնավիրուսին։ Թերթը նշել է, որ Չինաստանի առաջնորդի Ռուսաստան այցը կարող էր հանգեցնել «ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ Չինաստանի կոնֆլիկտի հետագա խորացմանը»։

Սի Ցզինպինը Չինաստանը չի լքել այն պահից, երբ սկսվել է կորոնավիրուսի համավարակը։ Պուտինի հետ նրանք վերջին անգամ հանդիպել են Պեկինում 2022 թվականի փետրվարին՝ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ։

Լուսանկարը՝ Алексей Дружинин / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter