HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկիր կործանելու ընդունակ ընտրատեխնոլոգիա

Ենթադրենք, ընտրությունների օրը առաջին ընտրողը մտնում է ընտրական տեղամաս, ստանում իր բյուլետենը և այն ծրարի մեջ դնելու փոխարեն, տանում է իր հետ դուրս և հանձնում պատգամավորության թեկնածուի ընտրական շտաբի անդամին: Վերջինս, այդ «ընտրողին» մուծելով պայմանավորված չափի ընտրակաշառք, դատարկ բյուլետենի վրա կատարում է ցանկալի նշում և բյուլետենը հանձնում է հաջորդ ընտրողին, որը ընտրական տեղամասում հանձնաժողովից ստացած իր բյուլետենը դնում է գրպանը, իսկ նշում ունեցողը տեղադրում ծրարի մեջ և հաջողությամբ «ընտրում»: Հարց է ծագում' օրինակա՞ն են արդյոք նման ընտրությունները:

Ճիշտ է, ըստ պատգամավորության թեկնածուների հայտարարությունների, իրենք համեստ դրամական միջոցների և ունեցվածքի տեր են և մյուս կողմից, ոչ մեկը մինչ օրս չի կարողացել ապացուցել, թե ասենք հինգից տասը հազարական դրամ գումարներով է պտտվել նկարագրածս կարուսելը, սակայն մենք կարող ենք ոչ թե ենթադրել, այլ հաշվի առնելով մեր աչքի առաջ տեղի ունեցող համատարած թալանը կամ ընտրակաշառքների մասին լայն արձագանք ստացած փաստերը, ասել, որ մեր Ազգային Ժողով մուտք են գործել նաև թալանով հարստացող զեղծարարներ:

Այն պայմաններում, երբ բարձր պաշտոնյաներն են խրախուսում ընտրակաշառք վերցնելը, բնական է համարվում, երբ ասենք մեկը կամ մի քանիսը, ընտրողներին խաբելով, կամ Քաջ Նազարի նման բախտի քմահաճույքով է հայտնվում ազգային ժողովում: Սակայն այս տողերը ոչ թե այդ նազարների առանց այն էլ ի ցույց աշխարհին եղած տգիտությունը շեշտելու նպատակով եմ գրում, այլ գրում եմ հասարակայնությանը, Ազգային ժողովին և պետական անվտանգության մարմիններին գոյություն ունեցող մեր պետությունը կործանելու ընդունակ ընտրատեխնոլոգիայի վրա ուշադրություն հրավիրելու և ընտրական նոր օրենք ստեղծելու անհրաժեշտությունը շեշտելու նպատակով:

Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե ոչ թե մեկը կամ երկուսն, այլ պատգամավորների ճնշող մեծամասնությունը ընտրվեն պետական և սեփական միջոցները թալանած ավազակները: Այդ դեպքում թալանն ու կաշառակերությունը բոլոր ոլորտներում համատարած կիշխի և այն պարզ պատճառով, որ իրենց դիպլոմները մեր բժիշկները, ուսուցիչները և այլ մասնագետները ձեռք կբերեն միայն կաշառքի միջոցով' նրանք արհեստավարժ չեն լինի: Իշխանավորները քաղաքացիներից տարբեր խարդավանքներով կխլեն բնակարանները, ունեցվածքը՝ թողնելով նրանց փողոցում: Կսպանեն. կսպանեն սեփական կարծիք ունենալու դիմաց, կսպանեն ոստիկանները, կսպանեն հազարավոր զինվորների, և բոլոր սպանությոնները «օրինականորեն» կկոծկեն: Բանը կհասնի նրան, որ փողոց նետված մարդ արարածին այլևս ոչ մեկը մարդ չի համարի, և նա անձնագիր ունենալու իր իրավունքը հաստատելու համար ոտքերը տախտակների վրա կգամի:
Ասում եմ և նկատում. այս բոլորի մասին մենք արդեն լսել ենք, գիտենք: Հարց է ծագում, իսկ եթե ոչ թե մեկը կամ երկուսն են ասածս ընտրատեխնոլոգիայով ընտրվում, այլ այն արդեն համատարած տրադիցիա է դարձել: Չէ որ ընտրակաշառքի համատարած լինելու մասին արդեն նշեց նաև պետանվտանգության ամենատեղեկացված պաշտոնյան' Արթուր Բաղդասարյանը: Ուրեմն չի բացառվում, որ արդեն ընտրահանձնաժողովների գրեթե բոլոր անդամներն են նշանակվում «ամենավստահելիները» և նրանց համար բոլորովին դժվար չէ ընտրատեղամաս երկրորդ անգամ մուտք գործած նույնքան վստահելի ընտրողին կրկին տալ արտերկիր մեկնածի ընտրաբյուլետենը:

Աշխարհում չի կարող գոյություն ունենալ մարդկային օրենք, որը եղեռնը հիմք ընդունելով, հայերին պատկանող Հայաստանը նվիրի եղեռնագործին: Իսկ դատելով այն բանից, որ մեր երկրում կան ֆուտբոլի խաղը քաղաքականության հետ շփոթողներ, ապա իրավունք ունենք մեր երկիրը ավազակապետության վերածվելու մասին բոլոր ակնհայտ նշանները հիմք ընդունելով, ասել, որ նման «ընտրյալները» մեր երկիրը անապատի վերածելուց հետո կարող են այն ասածս ընտրատեխնոլոգիայով ղեկավարվող հանրաքվեով կամ մեկ ստորագրությանբ վաճառել:

Հասկանալի է, ընրակաշառքը կամ ասածս ընտրատեխնոլոգիան մեր երկրի գոյատևման համար մեծ վտանգ է պարունակում և այդ պատճառով նորընտիր Ազգային ժողովը իր մոտակա նիստերից մեկում, արտահերթ կքննարկի և կընդունի, իշխանությունը զավթող ավազակներից երկիրը փրկող օրենք: Իմ կարծիքով, ընտրական տեղամասերում ընտրաբյուլետենները ընտրողներին պետք է հանձնի ոչ թե ընտրական հանձնաժողովի անդամը, այլ բանկոմատ կոչվող սարքերին նմանություն ունեցող և անձնագրի համարը ընթեռնել կարողացող սարքը: Իսկ ընտրական հանձնաժողովների անդամները, դիտորդների հետ համատեղ, ընդամենը պետք է ստուգեն անձը հաստատող փաստաթղթի և տվյալ անձի ինքնության համապատասխանությունը, քվեարկման գործընթացը:
Իսկ եթե ազգային ժողովի ոչ մի պատգամավոր չի ուզում գոնե Արթուր Բաղդասարյանի նման նկատել ընտրակաշառքով ղեկավարվող կործանարար ընտրատեխնոլոգիան, այդ դեպքում եզրահանգումը թողնում եմ Ձեզ:

Թիվ 32/35 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ' Վեհարի Առաքելյան

15.05.2012 թ.

Մեկնաբանություններ (7)

Վեհարի
Ըստ Այկ Դեվիդի /Նայեք ,,YouTube.com,, -ում նրա ,,Самый большой секрет,, դասախոսություններում/, մեր Երկիր մոլորակի գրեթե բոլոր երկրների կառավարիչները ենթարկվում են մի փոքր աղանդի մեծ դրամների տեր անդամներին, որոնց նպատակն է բոլորին հիմարացնելով շարունակել շորթել գումարներ ամեն գնով` այդ թվում նաև պատերազմների, արյունոտ իշխանափոխությունների գնով:
david
ՈՒրախ եմ, որ կործանվում են;Ինձ է կործանել այս բթապետությունը, կաշառքի համակարգ վամպիր վհուկապետությունը;ՈՒզում եմ ընդամենը թույլ տան թքենք, հեռանանք...Հայ բթաորձ չտեսնենք.....Տարիներ առաջ մտածում էի, որ Աստված ստեղծել է ասունի,անասունի և հայի;Հիմա, երբ մի ամբողջ հայապետություն /tyranny/,հասկանալու հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով, չի կարողանում պատասխանել 13 տարեկան տղայիս հարցերին, հասկացա, որ աստված ստեղծել է ասունին, անասունին և ասուն անասունի;Ասացի`ֆաշիզմ է;Կրկնեցին շատերը;Սարսռաց աշխարհը;Շունչը պահած սպասում է հումանիստ աշխարհը;Լռում եմ հանճարեղ ասուն-անասունները;There are kinds of torture of the person which were not known to fascism.They are peculiar only to the Armenian.ՈՒրիշ անուն տալ չեմ կարող սեփական պորտալարով ոտքերս բռնապետության դժոխքին կապած մարդանմաններին`հայերին;I was born the Armenian and it is my unique fault Armenians like to repeat,that they are the cultural, old scientific nation.Պորտալարդ ետ քաշիր մեր ոտքերից և փաթաթիր ուղեղիդ ,որ բթությանդ ու թույնիդ արտահոսք չլինի ասուն անասուն մարդանման;There is no such suffering and diligence in the world which are not familiar to me.Ատելությանս անունն է բթաորձ հայ;Աստծուս ու մորս անգամ կուրանամ, եթե երբևէ հայ երևույթի հանդեպ գութ ունենան;Հայը պիտի հնձի իր ցանածը , իր երազային հայրենիքում ;Հուսամ, որ Արյան Անհագ Ծարավի կոմիտեն կզեկուցի ԼՈԽ ԽԵԼՔ-ի կոմիտեին; Դե, որ լոխ խելք է, գուցե խոսի էլ…
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շատ դիպուկ հոդված: Այդ ծրարները ՊԻՏԻ դուրս շպրտել:Ինչ ասել է ծրարով ընտրել? Այ քեզ ավելորդ բան ու մեքենայությունների հավանական միջոց: Հայաստանում էլ,Հոլանդիայի նման, պիտի ընտրեն ԱՌԱՆՑ ԾՐԱՐՆԵՐԻ: Ընդհամենը մի թերթ - ընտրելուց հետո ԾԱԼՈՎԻ/կպնովի: Ես այստեղ եղել եմ տեղական ընտրություններում ընտրական հանձնաժողովի անդամ ու ՈՉ ՄԻ ծրար, ցնդող թանաք ու նման բաներ չեմ տեսել: Դժվար էր ընտր. տեղամասերի դռների մոտ մեկին կանգնացնել?,որ ներսում ԻՐԱՐ ԳԼԽԻ չհավաքվեն, որ «մաքուր» ջուր որսան, հատկապես «քաղաքամայր» Երևանում ու Արարատյան/Շիրակի դաշտավայրերի «Հայկական» բնակավայրերում,ներառյալ պսպղուն հյուրանոցների հետևի (երկրաշարժից ԴԵՌ փլված) շենքերում «ապրող» ՊԱՏԱՆԴ-«ընտրողները»:
Վեհարի
Հարգելի Դավիթ, ցավը նրանումն է, որ ոչ թե ավազակների համակարգն է կործանվում, այլ նման պայմաններում կործանվում են մեր միջի մտածելու կարողություն ունեցողները և մեր ազգը որակափոխվում է: Գիտեմ, եթե նման տողեր էս գրել, ուրեմն շատ մեծ ցավի տեր էս և նկատում էս այն, ինչը կործանում է մեզ: Համոզված եմ, եթե իշխանության գան կործանումը նկատողները այդ դեպքում միայն ինչ որ բան կփոխվի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
david(2) - Անկեղծ ասեմ,որ չափազանցեցնում ես Հայի և Հայ լինելու երևույթի մեծությունը: Այսպես կոչված Աստծո ցուցակում ՀԱՅԸ (արդեն) ՉԿԱ. միգուցե ցուցակին կից մի պրոտոկոլում Հայը նշված լինի ու պրոտոկոլը գցված մի դարակ: Փոքր/փոքրաց(վ)ած ազգերը իրենց անկարողության դեպրեսիան ցրում են ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ «առեղծվածային-աստվածային» առանձնակիությամբ,ու ամբողջ ԴԱՐԵՐՈՎ «գոյություն ունեցող» Նոյան տապաններ են ման գալիս: Իմ ՀԱՄՈԶՄԱՄԲ Հայի ԱՄԵՆԱՄԵԾ սխալը ՎԱՀԱԳՆ Աստծո «փոխարինումն» էր Հրեա ՅԱՀՎԱ-ի որդով: ԵՍ ՍՐԱ ՀԱՄԱՐ ԻՄ ՊԱՊԵՐԻՆ ՉԵՄ ՆԵՐՈՒՄ: Երբեք: Վահագնի սուրը գրիգոր ԽԱՎԱՐԻՉՆԵՐԸ խաբելով ժանգոտել տվեցրին: Ու ՍՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 11-րդ դարում թուրք տղամարդը ՀԱՂԹԵՑ Հայ տղամարդուն,քանի որ թուրքի ձեռքին ԹՈՒՐ էր,իսկ Հայի ձեռքին-խաչ: Սա է Հայ ազգի անատոմիայի հիմքը: Այս ընտրություններն էլ ՆՈՒՅՆ անատոմիայի հիմքի վրա կառուցվող շենքի միայն մի մասն էր:
Nazik
Ընտրակեղծիքներ եղել և լինելու են,քանի դեռ մեր ժողովուրդը չի հասկացել, որ յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր զավակների ապագայի համար,վերջերս տրանսպորտում խոսակցություն լսեցի,մեկը պատմում էր,որ գնացել իր յուղն ու բրինձը ստացել է ,10000դրամ,գնացել աղջկա համար բրիջի է գնել:Եթե մարդ իր երեխայի ապագան բրիջիի մեջ է տեսնում,էլ ինչ սպասենք էս ժողովրդից:Դեռ 1995թ խորհրդարանական ընտրության ժամանակ երբ հանձնաժողովի անդամ էի,որոշեցի թեկուզ մենակով պայքարել ընտրակեղծիքների դեմ,սակայն կարուսել կոչվածը շատ անվերահսկելի է,որի դեմ կարելի է պայքարել միմիայն արդար ոստիկանական համակարգի օգնությամբ:Առավոտյան հայտնաբերեցի որ 3 քվեաթերթիկ անհայտացել են:Հավատացնում եմ որ այդ տեղամասում լցոնումներ չեն եղել,հսկողությունը մեր կողմից շատ ուժեղ էր,բայց այդ երեք քվեաթերթիկներն ու Շամիրամի ներկայությունը լրիվ աղավաղեցին իրական արդյունքները:Իզուր է ԼՏՊ իրեն ճղում ժողովրդի աչքում հրեշտակ երևալու համար,այս ամենի հիմնադիրը ինքն է ու պտուղներն էլ ինքն է քաղում:Բայց մենք էլ ակամա դառնում ենք նախկին ու ներկա օլիգարխների սարքած սարդոստայնի զոհը:Երբ է այս ժողովուրդը վերջապես ազգ դառնալու,որպեսզի կատարվի մեծն Նժդեհի երազանքը:
Վեհարի
Անհրաժեշտ է ունենալ օրենք, ըստ որի ընտրակաշառք տալու մասին արձանագրված փաստի առիթով քրեական գործ չհարուցող դատախազը անհապաղ հեռացվի աշխատանքից, ընտրակաշառք բաժանող թեկնածուն համարվի այն ինչ որ կա` հանցագործ, ....: Առնվազն պետք է անել այն, ինչը համատարած կաշառակերության դեմ արեց Միխայիլ Սահակաշվիլին: Այցելեք Վրաստան և ձեր աչքերով տեսեք թե մեր հարևան երկիրը ինչքան է փոխվել, Ինչպես է ծաղկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter