Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Հայաստանի տարածքում` հուլիսի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում հուլիսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել