Զորամասերում տեղի են ունեցել զինվորական երդման հանդիսավոր միջոցառումներ
Հուլիսի 4-ին և 6-ին N զորամիավորման զորամասերում տեղի են ունեցել զինվորական երդման հանդիսավոր միջոցառումներ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
«Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները:
Հրամանատարները շնորհավորել են նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել