HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին

ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:

«Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- ասված է կարգադրության մեջ: Հավելվածը, սակայն, հրապարակված չէ կարգադրության տեքստում, և պարգևատրման ընդհանուր բյուջեն հնարավոր է պարզել միայն ԱԺ հարցմամբ: 

Նախորդ պարգևատրումը 2021 թվականի դեկտեմբերին էր, այն հաջորդել էլ Անկախության 30-ամյակի առթիվ պարգևատրմանը, և ստացվել էր այնպես, որ աշխատանքի հինգ ամսում պատգամավորները երկու անգամ պարգևատրվել էին:

Նշենք, որ պատգամավորները պարգատրվել են յուրաքանչյուրն իր աշխատավարձի չափով` կախված նրանից` զբաղեցնում են որևէ վարչական պաշտոն, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների աշխատավարձի գործակիցը բարձր է մյուս պատգամավորների գործակիցներից:

Սա ութերորդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում պատգամավորների ստացած երրորդ պարգևատրումն է: Հիշեցնենք, որ ութերորդ գումարման խորհրդարանն իր գործունեությունը սկսել է գրեթե մեկ տարի առաջ` օգոստոսի 2-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter