
Գլխավոր շտաբի լիազորություններին առնչվող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներակայացրած «Պաշտպանության մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այս փոփոխությունների համաձայն` պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե կհանդիսանա զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, բայց չի կարող փոխարինել նախարարին:
Նախարարին կարող է փոխարինել վարչապետի որոշմամբ նախարարի` քաղաքական տեղակալներից մեկը:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի վաղը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով Երևանում երեքսենյականոց բնակարան տրամադրել:
Նշենք, որ թե՛ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և թե՛ ՔՊ-ական պատգամավորներն անդրադարձան ընդդիմության բացակայությանն այս նախագծերի քննարկման ընթացքում:
Մեկնաբանել