HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հուլիսի 6-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարությունը։

«Հանդիպման սկզբում Հրաչյա Փոլադյանը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի հավատարմագրման մասին։ Այս առիթով կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ։

Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի և արաբական երկրների, ինչպես նաև՝ Հայաստանի և ԱՊԼ միջև հարաբերությունների հնարավոր զարգացումը։ Հրաչյա Փոլադյանն ընդգծել է արաբական ուղղության կարևորությունը Հայաստանի համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արաբական երկրներում հայ համայնքների դրական դերակատարությանը հայ-արաբական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև՝ այդ երկրների հասարակական կյանքում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter