Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հուլիսի 6-ին, ժամը 22։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին «GAZ-53» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Երեք տուժած հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել