Հայաստանցի բանաստեղծները մասնակցել են Ֆրանսիայում անցկացնող բիենալին
Մայիսի 15-22-ը Իլ-դը-Ֆրանս շրջանի Վալ-դը-Մարն դեպարտամենտում տեղի ունեցավ Բանաստեղծների 11-րդ բիենալը, որին այս տարի մասնակցում էր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և Վրաստանը ներկայացնող 11 բանաստեղծ:
Հայաստանը ներկայացնում էին բանաստեղծներ Հովհաննես Գրիգորյանը, Վիոլետ Գրիգորյանը, Մարինե Պետրոսյանը, Հասմիկ Սիմոնյանը, Արփի Ոսկանյանը: Արցախի ներկայացուցիչն էր բանաստեղծ Ռոբերտ Եսայանը:
Միջոցառման կազմակերպիչն էր Վալ-դը-Մարն դեպարտամենտի Գլխավոր խորհուրդի մշակույթի վարչությունը, որի ջանքերով նախապես տպագրվել էր հեղինակների կենսագրականներն ու ստեղծագործություններն ամփոփող ֆրանսերեն ժողովածուն:
ՀՀ-ից և Արցախից մասնակցող բանաստեղծները ներկայացրին իրենց ստեղծագործությունները հյուրընկալող դեպարտամենտի և հարակից քաղաքների (Փարիզ, Կրետեյ, Նոժան, Սեն Քենտեն, Իվրի, Վիտրի) տարբեր հաստատություններում, հանդիպումներ ունեցան Փարիզի Ուսանողական տան և Ալֆորվիլի գրասեր հասարակայնության հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնում է, որ միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել