
ՊՆ առաջին տեղակալն ի պաշտոնե կլինի Գլխավոր շտաբի պետ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ամբողջովին փոխվում են պաշտպանության ոլոտում կառավարության լիազորությունները: Փոփոխությունների համաձայն` պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե կհանդիսանա զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, բայց չի կարող փոխարինել նախարարին:
Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` այս փոփոխություններով կառավարությունը նպատակ ունի բարելավել զինված ուժերի ղեկավարման ուղղահայացի համակարգը և բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը:
Պաշտպանության նախարարին վարչապետի որոշմամբ կարող է փոխարինել նախարարի քաղաքական տեղակալներից մեկը:
Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են պաշտպանության պլանում՝ որպես Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունները ներառող մեկ միասնական փաստաթուղթ:
Ընդդիմությունը չի մասնակցել այս նախագծի քննարկմանը:
Մեկնաբանել