
Բալիում կայացել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը
Բալիում Քսանի խմբի (G 20) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, որտեղ կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակն ու Սև ծովում երկու երկրի փոխգործակցությունը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության մեջ։
G20 Dışişleri Bakanları Toplantısı marjında görüştüğüm Rus mevkidaşım Lavrov'la, Ukrayna’daki savaşı, gıda güvenliğini ve Suriye’deki gelişmeleri ele aldık.
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) July 7, 2022
Met w/FM Lavrov of Russia on the margins of #G20FMM. Discussed war in Ukraine, food security & Syria. pic.twitter.com/X0ywkh5F3o
Ըստ այդ հաղորդագրության կողմերը հաստատել են երկու երկրների ղեկավարների հետագա շփումների պատրաստակամությունը։ «Նախարարները գոհունակություն հայտնեցին 2022 թվականին մեր երկրների միջև բարձր և ամենաբարձր մակարդակներով քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ։ Նրանք հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության սերտ շփումները շարունակելու պատրաստակամությունը, այդ թվում՝ առկա ձևաչափով»,- նշվում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը՝ հիմնական շեշտադրումը դնելով Ուկրաինայում առկա իրավիճակի վրա։ Կողմերն անդրադարձել են նաև սիրիական հիմնախնդրին։
Հաղորդագրությունից պարզ չէ, թե արդյոք Չավուշօղլուն ու Լավրովը քննարկել են Արցախյան հիմնահարցը։
Լուսանկարը՝ Չավուշօղլուի թվիթերյան միկրոբլոգից
Մեկնաբանել