HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագարինում հնչած կրակոցների դեպքը բացահայտվել է

Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ի երեկոյան ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գագարին բնակավայրի բենզալցակայանի մոտ կրակոցներ են հնչել։

«Ահազանգով դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տարածքը զննվել էր. հայտնաբերվել էին ինքնաձիգի երկու տասնյակից ավելի պարկուճներ։
Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը՝ Գեղարքունիքի մարզի 27 և 34 բնակիչներ: Նախնական տվյալներով՝ կրակոցներից առաջ Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչը շարունակվել էր Գագարինի բենզալցակայանի մոտ։ Այդ ընթացքում նրանք հրազեններից կրակոցներ էին արձակել միմյանց ուղղությամբ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում 34-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաև նրա ‹‹Range Rover›› մակնիշի ավտոմեքենան՝ կրակոցների հետքերով։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter