HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազանջատումներ հուլիսի 8-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի թիվ 109-ից մինչև 137 առանձնատների, Նոր Արեշ 12 փողոցի թիվ 94-ից մինչև 144 առանձնատների, Նոր Արեշ 12 փողոցի թիվ 99, 99/1 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 14 փողոցի թիվ 55-ից մինչև 94 առանձնատների, Նոր Արեշ 14 փողոցի թիվ 38, 40 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 15 փողոցի թիվ 33-ից մինչև 63 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների և «ՍԿ ԿԱԶ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter