HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ճապոնիան մեզ համար կարևորագույն գործընկեր է, և Հայաստանը շահագրգիռ է առևտրատնտեսական կապերի խորացմամբ». Ալեն Սիմոնյան

ԱԺ հաղորդագրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը հետաքրքրվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինդզո Աբեի վիճակով, որի դեմ մահափորձ է կատարվել այսօր:

Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Երկուստեք բարձրաձայնվել է մեր երկրների միջեւ բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը:

«Ճապոնիան մեզ համար կարեւորագույն գործընկեր է, եւ Հայաստանը շահագրգիռ է առեւտրատնտեսական կապերի խորացմամբ, մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ, կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ուղղություններով համագործակցության խորացմամբ»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության կարեւորությանն առնչվող հարցեր:

Ճապոնիայի դեսպանը կարեւորել է ինտենսիվ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում՝ նշելով, որ շատ հաճախ ժողովրդական դիվանագիտությունն ավելի արդյունավետ դեր է ստանձնում՝ օգնելով դասական դիվանագիտությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter