Էլեկտրոնային ավարտական վկայականների և ատեստատների տրամադրման գործընթացը մեկնարկել է
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարվանից սկսած պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:
Հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը:
Աշակերտը կամ ծնողը կարող է մուտք գործել Հայաստանի պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև ներբեռնել և տպել այն:
ԿԳՄՍ նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված համակարգի միջոցով հնարավոր է գեներացնել, ինչպես նաև ներբեռնել պետական նմուշի ավարտական փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, և դրանք տրամադրել աշակերտներին:
Ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն առավել պարզ դարձնելու նպատակով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը support.emis.am կայքում տեղադրել է համապատասխան ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների համար, որոնք հասանելի են այստեղ և այստեղ:
Դպրոցների տնօրենների կողմից ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն իրականացվում է երկու փուլով՝ նախնական և հիմնական:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել