HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով 5 անձ կալանավորվել է. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 5 անձ, այդ թվում՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանը և Ցոլակ Գևորգյանը կալանավորվել են:

ՔԿ-ն տեղեկացրել էր, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը ղեկավարել է իր կողմից ստեղծած քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը և օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ հիշյալ խմբավորման անդամներին հանձնարարություններ է տվել մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող որոշումներ:

«Նշված խմբավորման անդամները, ստանալով և կատարելով Սուրեն Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը:

Կատարված խուզարկությամբ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանի բնակարանին կից ինքնակամ կառուցված, Վարոսյան եղբայրների համար որպես գրասենյակ ծառայող շինությունում հայտնաբերվել է կանեփի 10 թուփ՝ աճեցված երկու ծաղկամանի մեջ, թվային կշեռք, ավելի քան 100 գրամ «Մարիխուանայի» նմանվող դեղնականաչավուն զանգված, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0,37 գրամ կապույտ գույնի և 0,71 գրամ քաշով սպիտակ գույնի զանգված:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածներով, ինչպես նաև՝ «Բերետա» տեսակի ատրճանակով և 8 փամփուշտով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter