HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

Մայիսի 22-ից 24-ը Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ: 

Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից: 

Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն  Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի,  հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը:

39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են`  կազմակերպչական,  ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին, ՍԾՏՀ անդամ երկրներում hարկային համակարգի կատարելագործմանը, խաղողագործության եւ գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող եւ այլ  հարցեր: Կհրապարակվի  ՍԾՏՀ ԽՎ  Հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:

Մինչ այս Երեւանում կայացել են  ՍԾՏՀ ԽՎ  երկու լիագումար նիստ,  Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի ու Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովների նիստերը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter