Բնապահպանական խախտումների արդյունքում պետբյուջե է մուծվել 474.000 դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14.05-18.05.2012 թթ. ընկած ժամանակահատվածում շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 150.0 հազ. դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում:
Մասնավորապես`
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ կողմից հայտաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 474.0 հազ. դր. գումար:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել