HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղերձների փոխանակում Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ Հայաստանն ու Շվեդիան ձևավորել են երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգ, և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խթանելու երկկողմ համագործակցությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստացել Հայաստանի բարեփոխումների օրակարգին Շվեդիայի ցուցաբերած աջակցության շնորհիվ, ինչի մասին են վկայում Երևանում նստավայր դեսպանության հիմնումը, երկկողմ զարգացման համագործակցության վերագործարկումը, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճը։

Շնորհավորելով գործընկերոջը՝ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն իր ուղերձում նշել է, որ հարաբերությունների հաստատման 30-ամյակը լավ հնարավորություն է արժևորելու երկու երկրների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ Նախարար Լինդեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամություն է հայտնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter