HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 136-րդ օրը (ցերեկային ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 136-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով.

  • Բանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Gulagu.net նախագծիը հայտնել է, որ Ռուսաստանի տարբեր շրջանների բանտերում ընտրում են բանտարկյալներին՝ պատերազմին մասնակցելու համար։ Այդ մասին ավելի վաղ գրել էր նաև «Важные истории»-ն։ 
  • Օտտավայում Ռուսաստանի դեսպանությունը Կանադայի նոր պատժամիջոցները, որի տակ հայտնվել էր պատրիարք Կիրիլը, անվանել է «լպիրշություն» և «խավարամտություն»։ Դեսպանությունը խոստացել է «ադեկվատ» պատասխան։
  • Կանադան որոշել է Գերմանիային վերադարձնել պատժամիջոցների տակ հայտնված տուրբինը «Հյուսիսային հոսք-1» գազատարի համար։ Այդ մասին հայտնել է Reuters-ի աղբյուրը։ Ավելի վաղ, Ռուսաստանը նվազեցրել էր գազատարով Եվրոպային գազի մատակարարումը՝ հղում անելով տուրբինի բացակայությանը։
  • Բեռլինում ռուսաստանցի մի կնոջ, որը պատերազմից հետո հայտնվել էր պատժամիջոցների տակ, արգելվել է վաճառել բնակարանը։ Սա Գերմանիայի մայրաքաղաքում անշարժ գույքի վաճառքի արգելքի առաջին դեպքն է։
  • Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մայիսին Ուկրաինայի նախագահից պահանջել էր բացատրություն, թե ինչու վերջին պահին չեղարկվել էր իր ապրիլյան այցը Կիև։ Der Spiegel-ի աղբյուրները պատմել էին, որ Վլադիմիր Զելենսկին դա թյուրիմացություն էր անվանել։

Վլադիմիր Զելենսկին նախօրեին այցելել է Դնեպր և իր հայրենի Կրիվոյ Ռոգ

Ուկրաինայի նախագահը պատմել է, որ ամբողջ օրն աշխատել է Դնեպրոպետրովսկի մարզում, մասնավորապես, Դնեպրում և իր հայրենի Կրիվոյ Ռոգում։

«Այսօր դիմել եմ Սլովենիայի խորհրդարանին։ Ամեն օր և ցանկացած իրավիճակում արտաքին քաղաքական ճակատում աշխատում ենք առավելագույն չափով։ Եվ, ի դեպ, սա արդեն ԵՄ անդամ 24-րդ երկրի խորհրդարանին ուղերձն էր և առաջինը՝ առաջնագծի մոտից։ Ես հույս ունեմ, որ ԵՄ անդամ մյուս երեք երկրները կհասկանան, որ այդ ուղերձները քաղաքականության մասին չեն, այլ մեր իրավունքների պաշտպանության, իս դա նշանակում է, որ մենք կհանգենք նրան, որ մի օր ես կկարողանամ ասել. Եվրամիության բոլոր 27 խորհրդարանները ավելի լավ են լսում ազատության համար պայքարը, քան ցանկացած ռուսական մանիպուլյացիա»,- հայտարարել է Զելենսկին։

Հրթիռակոծվել է Կրիվոյ Ռոգը. կան զոհեր և տուժածներ

Շաբաթ օրը, առավոտյան 5-ին, ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգի Ինգուլեցկի շրջանը։ Հրթիռակոծման հետևանքով զոհվել է մեկ կին, ևս 2 մարդ բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել են։ 

Այդ մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։ 

«Հարվածել են բնակելի թաղամասերին «Գրադ»-ներից։ Այդ նենգ հրթիռակոծումը խլել է 41-ամյա կնոջ կյանքը, ևս երկու մարդ բեկորային կոտրվածքով հոսպիտալացվել է։ Վնասվել է դպրոցը և մի քանի տուն։ Այրվել է մոտակայքում կանգնած մեքենան»,-- թվիթերյան իր ալիքում գրել է Ռեզնիչենկոն։ 

Կիևը կոչ է արել Խերսոնի և Զապորոժյեի մարզերի Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակչությանը տարհանվել

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը Խերսոնի և Զապորոժյեի մարզերի Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակչությանը կոչ է արել «դուրս գալ և դուրս բերել իրենց բարեկամներին՝ բոլոր հնարավոր միջոցներով»։ Այդ մասին հայտնում է УНИАН-ը։ 

«Մեր հրետանին պետք է աշխատի, որովհետև ապաբռնազավթումը ներառում է ուժի զինված կիրառում։ Մենք դա հասկանում ենք։ Այդ իսկ պատճառով դուրս գալ և դուրս բերել հարազատներին անհրաժեշտ է բոլոր հասանելի միջոցներով»,- հայտարարել է Վերեշուկը։

Ավելի վաղ, ուկրաինական կողմը հայտնել էր այդ մարզերում հակահարձակման փորձի մասին։ Ռուսական կողմը չէր մեկնաբանել, սակայն մի քանի անգամ հայտարարել էր բռնազավթված տարածքներում դիվերսիոն փորձերի մասին։

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլարի նոր օգնության փաթեթի մասին

Դա կներառի նաև համազարկային կրակի 4 HIMARS ռեակտիվ համակարգեր և սպառազինություն։ Ավելի վաղ, Կիևն ստացել էր ևս 8 համակարգ։

Հունիսի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր էր ստորագրել՝ Ուկրաինային համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգեր մատակարարելու վերաբերյալ, որի մասին Կիևը խնդրել էր մի քանի շաբաթ առաջ։ ԱՄՆ-ում ում էին, որ Ուկրաինան խոստացել է դրանցով չհարվածել Ռուսաստանի տարածքին։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը Ուկրաինայում պատերազմական իրավիճակի մասին

  • Ռուսական զորքերը շարունակել են սահմանափակ հարձակողական գործողություններ իրականացնել Սլավյանսկից հյուսիս։
  • Ռուսաստանցիները շարունակել են փորձերը Լիսիչանսկից առաջ շարժվել Սևերսկի ուղղությամբ (Դոնեցկի մարզ), սակայն հաստատված տարածքային նվաճումներ չեն եղել։
  • Ռուսական ուժերն Խարկովի մարզում սկսել են Դեմենտիևկայի պաշարումը, որպեսզի խախտեն ուկրաինական ցամաքային կապի գծերը՝ T2117 մայրուղու երկարությամբ։
  • Ռուսական ուժերը շարունակել են գրոհել Խերսոն-Նիկոլաև և Խերսոն-Դնեպրոպետրովսկի մարզ գծով բնակավայրերը, որպեսզի վերականգնեն կորցրած դիրքերը։

Լուսանկարը՝ Alexander Ermochenko / Reuters / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter