HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շրի Լանկայում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր

Շրի Լանկայում ցուցարարները, որոնք պահանջում են երկրի ղեկավար Գոտոբայի Ռաջապակսիի հրաժարականը, ներխուժել են նախագահական նստավայր։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Բրիտանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռաջապակսան գտնվում է անվտանգ վայրում։

Լրատվամիջոցներում կադրեր են հայտնվել, թե ինչպես են ցուցարարները լողում նախագահական լողավազանում։ 

Երկրի խոշորագույն քաղաք՝ Կոլոմբո են ժամանել հազարավոր ցուցարարներ։ Նախագահի նստավայր հասնելու համար նրանք ոստիկանական մի քանի պատնեշ են հատել։ 

Reuters գործակալությունը գրում է, որ ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, բախումներից հետո տեղափոխվել է հիվանդանոց։

Շրի Լանկայում տնտեսական ծանրագույն ճգնաժամ է։ Հունիսին գնաճը գերազանցել է 54 %-ը։ Երկրում պարենի, դեղամիջոցների և վառելիքի լուրջ խնդիր կա։

Լուսանկարը՝ AMITHA THENNAKOON / AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter