Ավտոմեքենան մոտ 5 մ սահել է դեպի ձորակը
Հուլիսի 10-ին, ժամը 09:46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը. տուժածներ չկան:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Chrysler» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ սահել դեպի ձորակը։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել