HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 10-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 3-5 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի,  Վայոց ձորի նախալեռնային գոտիներում  և Երևանում հուլիսի 11-13-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Ներկայացնում ենք նաև առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում՝    

Հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է  քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`  

Հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter