HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից եւ պետական գաղտնիք պարունակող տվյալներ հայտնել. ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտը պարզել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող եւ ծառայության բերումով տիրապետելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների, «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ եւ հավաքագրվել նրա կողմից։

Ըստ ԱԱԾ-ի՝ նամակագրության միջոցով ՀՀ զինծառայողը նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող՝ զորամասի նշանակության, դրա կազմում ընդգրկված ստորաբաժանումների տեսակի, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական դիրքերի կահավորվածության, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, լուսանկարել և ուղարկել է զորամասի շինությունները, մարտական դիրքերը, վաշտի անվանականչի մատյանը, մարտական դիրքի կրակային քարտը, զինվորական գրքույկը՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որոնց դիմաց որպես վարձատրություն բանկային փոխանցումների միջոցով ստացել է գումարներ:

«Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա դատախազի որոշմամբ վերջինիս ներկայացվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զինծառայողներին զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց և նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter