Հետախուզվողներին գտել են օդանավակայանում ու Բագրատաշենում
Մայիսի 19-ին` ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթով ժամանած, 1978 թ. ծնված Մեսրոպ Բաղդասարյանին, որը 1998 թ. նոյեմբերի 27-ից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:
Մայիսի 20-ին՝ ժամը 16.40-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսատան մերձակայքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 54-ամյա Խաչատուր Մարտիրոսյանին, որը ս/թ մարտի 12-ից հետախուզվում էր ՌԴ Խաբարովսկի մարզի իրավապահների կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել