HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Յոհաննեսբուրգի բարերից մեկում անկանոն կրակահերթ է եղել. զոհվել է 19 մարդ

Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքի Սոուետո արվարձանի բարերից մեկում տեղի ունեցած կրակահերթի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Յոհաննեսբուրգի ոստիկանությանը։

Ինչպես գրում է Associated Press-ը, հուլիսի 10-ի վաղ առավոտյան քաղաքի ամենաաղքատ արվարձաններից մեկի՝ Սոուետոյի բարերից մեկին է մոտեցել մի միկրոավտոբուս, որտեղից դուրս է եկել զինված տղամարդկանց խումբ։ Նրանք հրացաններից և ատրճանակներից կրակել են հաճախորդների ուղղությամբ։

Հարավաֆրիկյան SABC հեռարձակողների ընկերության փոխանցմամբ՝ Գաուտենգ պրովինցիայի ոստիկանության կոմիսար Էլիաս Մավելան ասել է, որ բարում հայտնաբերված պարկուճները վկայում են այն մասին, որ հարձակվողները «անկանոն կրակահերթ են վարել, որպեսզի հնարավորինս շատ մարդ սպանեն»։ Զոհերը և վիրավորները 19-35 տարեկան են։

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ հուլիսի 10-ի գիշերը Փիթերմարիցբուրգ քաղաքում, որը գտնվում է Յոհանեսբուրգից 490 կիլոմետր հեռավորության վրա, բարում սպանվել է 4 մարդ, վիրավորվել՝ ևս 8-ը։ Սոուետոյի զանգվածային սպանությունից մի քանի ժամ առաջ կրակահերթ էր եղել նաև Յոհաննեսբուրգից 28 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կատլեհոնգ քաղաքի բարերից մեկում։ Այնտեղ էլ զոհվել էր 2 մարդ, ևս 2-ն էլ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանությունը չի համարում, որ այդ երեք դեպքերը միմյանց հետ կապ ունեն։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter