Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել