HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանը Ռուսաստանում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարին

Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 11-ին Կրասնոյարսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսի հետ:

ԱԺ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր:  Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր համայնքների ու մարզերի միջեւ գործուն կապերը: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ երկկողմ կապերի զարգացմանը նպաստող այս ներուժը պետք է լիարժեք եւ արդյունավետ օգտագործել:

Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ հայ-ռուսական դինամիկ երկխոսությունն այսուհետ եւս կզարգանա՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության եւ բարգավաճման:

Կողմերը քննարկել են Կրասնոյարսկի երկրամասի եւ Հայաստանի մարզերի միջեւ զարգացման հեռանկարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter