HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Արմեն Մուրադյանին:

Կառավարության լրատվականի հաղորդմամբ՝ երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ԵՊԲՀ ռեկտորին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և շնորհավորել նրան ծննդյան 50-ամյակի առիթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter