HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տելեգրամով» թմրամիջոց իրացնելու դեպքեր են բացահայտվել

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տվյալներ են ձեռք բերել, որ վանաձորցի մի երիտասարդ իրացնելու նպատակով Վանաձորի Մյասնիկյան փողոցի տարբեր հատվածներում տեղադրում է թմրամիջոցներ։

Ոստիկանության հաղորդմամբ՝ ճշտվել է նրա ինքնությունը, իսկ հուլիսի 6-ին Վանաձորի 22-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Բազումի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված 14 փաթեթ։

Հետագայում պարզվել է, որ նա մինչև բերման ենթարկվելը Վանաձորի տարբեր փողոցներում արդեն իսկ տեղադրել էր 16 փաթեթ։

Իրավապահները պարզել են, որ և՛ խուզարկությամբ հայտնաբերված՝ 14, և՛ տեղադրած 16 փաթեթները 22-ամյա երիտասարդը ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով։

Պարզվել է նաև, որ նա տեղադրած ամեն փաթեթի համար կրիպտոարժույթի միջոցով ստացել է 3-4 դոլար։ Երիտասարդն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքն, այսպես ասած, աշխատանքի դիմաց յուրաչանչյուր ամիս ստացել է 1000 դոլար վարձատրություն՝ հավելելով, որ ինքն այս գործունեությամբ զբաղվում է 2,5 ամիս։

22-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ցույց է տվել այն վայրերը, որտեղ թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրել։ Յոթ փաթեթ հայտնաբերվել է, 9-ը՝ ոչ. հավանաբար գնորդներն արդեն վերցրել էին թմրամիջոցը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter