HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրթիռակոծվել է Խարկով քաղաքը. կա առնվազն 3 զոհ և 31 վիրավոր

Խարկովի ցերեկային հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 31-ը, ներառյալ 4 և 16 տարեկան երեխաներ, վիրավորվել են։ Այդ մասին երկուշաբթի՝ հուլիսի 11-ին, տելեգրամյան իր ալիքում գրառում է արել Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նա հղում է արել շտապբուժօգնության մարզային տեղեկատվության թարմացված տեղեկատվությանը։

Բոլոր տուժածները հոսպիտալացված են։ Սինեգուբովի խոսքով՝ հարվածները հասցվել են ռուսական ուժերի կողմից, ենթադրաբար, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կիրառմամբ։ Դեպքի վայրից ստացվող տեսագրություններում երևում, է, որ քաղաքի վրա բարձրանում են սև ծխի ամպեր։ «Խարկովի և մարզի բնակիչներ, առանց կարիքի դուրս մի եկեք փողոց։ Հիմա դա շատ վտանգավոր է»,- զգուշացրել է Օլեգ Սինեգուբովը։ 

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հուլիսի 9-ին կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է գրավել Խարկովի մարզը՝ դրանք ավելացնելով օկուպացված տարածքների թվին, որոնց ցանկում են Դոնբասը և Ուկրաինայի հարավը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 20-ին նշել էր. «Մենք այն ազատագրել ենք, այդ տարածաշրջանը։ Իսկ նրանք նորից են ցանկանում, և մենք դա տեսնում ենք։ Իսկ այնտեղ կա մեկուկես միլիոն բնակիչ»։ Զելենսկին ընդգծել էր, որ ռուսական զորքերը մշտապես ռմբակոծում են Նիկոլաևը։ «Ուզում են գրավել և ամբողջությամբ ավերել Սլավյանսկը։ Այնտեղ մինչև պատերազմն ապրում էր 100 հազար մարդ»,- եզրափակել էր Զելենսկին։

Լուսանկարը՝ AP Photo/Nariman El-Mofty

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter