HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Ռուանդայի ԱԳ նախարարին

Հուլիսի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուանդայի ԱԳ նախարար Վենսան Բիրուտային։ Այս է հայտնում Արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման սկզբում զրուցակիցները խոսել են Հայաստանի և Ռուանդայի միջև համակողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ երկուստեք ընդգծելով փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ առկա ներուժը։ 

ԱԳ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է ցեղասպանությունների կանխարգելման և դրանց դատապարտման գործում Հայաստանի և Ռուանդայի՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համատեղ և հետևողական ջանքերի կարևորության մասին։ 

Կողմերն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter