HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարեգին Բ-ն ընդունել է Ռումինիայի Կրոնից նախարարին և Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդին

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռումինիայի Հայոց թեմի հաստատման 620-ամյակի տոնախմբության առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի Հանրապետության Կրոնից նախարար Վիկտոր Օպասքիին և Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլին՝ ուղեկցությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ–ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն։

Տաթև Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին՝ ընդգծել է նրանց կարևոր ներդրումը ռումիանահայ համայնքի կյանքում՝ անդրադառնալով Ռումինիայի հայոց թեմի՝ Ռումին Ուղղափառ Եկեղեցու, ինչպես նաև Ռումինիայի Հանրապետության իշխանության հետ ձևավորված սերտ համագործակցությանը։

Այնուհետև, իր օրհնությունն ու բարեմաղթանքերը բերելով հյուրերին, Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձ է կատարել երկու երկրների սերտ հարաբերություններին՝ խոսելով Ռումինիայի և ռումին ժողովրդի հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ ջերմության մասին, ինչը պայմանավորված է եղել երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձով և գործունեությամբ: 

Իր խոսքում Հայոց Հովվապետն ուրախությամբ ընդգծել է Ռումիանիայի իշխանությունների և Ռումին Ուղափառ Եկեղեցու հոգատար վերաբերմունքը ռումինահայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի նկատմամբ։ 

Ապա Վեհափառ Հայրապետն իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները փոխանցել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին։

Նախարար Վիկտոր Օպասքիին անդրադարձել է Ռումինիայի հայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի հետ սերտ գործակցությանը` ընդգծելով տարբեր քրիստոնյա ժողովուրդների իրավունքների և հոգևոր–մշակութային ժառանգության պահպանմանն ի նպաստ Ռումինիայի իշխանությունների կողմից ներդրվող ջանքերը: 

Իր հերթին Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքի ողջույներն ու բարեմաղթանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter