
NASA-ն հրապարակել է տիեզերքի առաջին լրիվ գունավոր լուսանկարը
NASA-ն հրապարակել է տիեզերքի առաջին լրիվ գունավոր լուսանկարը, որն արվել է «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի կողմից։ Լուսանկարում երևում է SMACS 0723 գալակտիկաների զանգվածային կուտակումը, որը, որպես այդպիսին, մարդկության համար գիտահետազոտական մեծ հետաքրքրություն չի ներկայացնում։ Սակայն լուսանկարի եզակիությունը ոչ թե գալակտիկաների կուտակումն է, այլ այն, որ այնտեղ կարելի է տեսնել նաև այն, ինչը թաքնված է դրա հակառակ կողմում և տեսականորեն տեսանելի չպետք է լիներ։
Գալակտիկաների խիտ կուտակումն անանցանելի է նույնիսկ երկար ինֆրակարմիր ալիքների համար, որոնց համար նախատեսված են տիեզերական աստղադիտարանի սենսորները: Անթափանց մատերիան նայելուն թույլ է տալիս ֆիզիկան։
It's here–the deepest, sharpest infrared view of the universe to date: Webb's First Deep Field.
— NASA (@NASA) July 11, 2022
Previewed by @POTUS on July 11, it shows galaxies once invisible to us. The full set of @NASAWebb's first full-color images & data will be revealed July 12: https://t.co/63zxpNDi4I pic.twitter.com/zAr7YoFZ8C
Սպիտակ տնից ուղիղ հեռարձակման ժամանակ այս եզակի լուսանկարն աշխարհին ցուցադրել են անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը։ Ըստ երևույթին, հենց այդ պատճառով հայտարարությունը, որն ի սկզբանե պլանավորված էր երեքշաբթի օրը, բառացիորեն հանգստյան օրերին տեղափոխեցին երկուշաբթի երեկոյան, քանի որ երեքշաբթի նախագահ Բայդենը մեկնում էր Իսրայել։
Սակայն Բայդենի ցուցադրած լուսանկարը աստղադիտակի կողմից արված լուսանկարներից միայն մեկն է։ Մյուս մշակված լուսանկարները հանրությանը կներկայացվեն այսօր՝ Վաշինգտոնի մոտ գտնվող Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի ուղիղ եթերում։
Մշակված լուսանկարների բովանդակությունը գաղտնի էր պահվում մինչև պաշտոնական հայտարարությունը։ Նման դեպքերում դրանք սովորաբար առաջին հերթին ցուցադրվում են լրագրողներին, սակայն այս անգամ այդ պրակտիկան չպահպանվեց։ Որպես միակ «հուշում» (չակերտներում, որովհետև «ի՞նչ է լուսանկարում հարցին» պատասխանելու համար այդ հուշումը ոչնչով չօգնեց) լրագրողներին հայտնել էին միայն առաջին լուսանկարի անվանումը. «Ուեբի առաջին խորը դաշտը» (Webb's First Deep Field)։
Անվանումն այնքան լայն է և անորոշ, որ դա միայն սրեց լրատվամիջոցների հետաքրքրությունը։ Բանն այն է, որ դեռ անցած շաբաթ NASA-ն հրապարակել էր աստղային երկնքի այն հատվածների ցանկը, որտեղ աստղադիտակը պետք է առաջին հերթին ուղղեր իր ինֆրակարմիր ճառագայթը։
🎯 Target(s) acquired!
— NASA Webb Telescope (@NASAWebb) July 8, 2022
The targets of Webb’s first images have been announced: https://t.co/6BNlHANxTd
✨ SMACS 0723
✨ WASP-96b
✨ Southern Ring Nebula
✨ Stephan’s Quintet
✨ Carina Nebula
Tune in July 12 as we reveal Webb’s first images & #UnfoldTheUniverse. pic.twitter.com/TLP2LenkPF
Բացի արդեն իսկ նշված գալատիկաների կուտակումից (վերջին գրառման մեջ վերջին կետն է) ցանկում հիշատակվում է ևս 4 հատված.
- Ողնուց միգամածությունը՝ աստղային երկնքում ամենամեծ և ամենավառ միգամածություններից մեկը, որը գտնվում է համանուն հարավային համաստեղությունում (Ողնուց)։
- WASP-96 b՝ հսկա էկզոմոլորակ։ Երկրագնդից գտնվում է գրեթե 1150 լուսային տարի հեռավորության վրա։
- Հարավային օղակ միգամածություն։
- Ստեֆանի կվինտետ՝ Պեգասի համաստեղությունում գալակտիկաների խումբ։
Ամենայն հավանականությամբ հենց սրանց լուսանկարներն այսօր կհրապարակի NASA-ն, որոնք արվեն նույն աստղադիտակի կողմից։
Մեկնաբանել