HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարիայի Համադաշնության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հուլիսի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ռոզենկրանցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։

Նախարարի տեղակալը Շվեյցարիայի դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։

Հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական և միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter