HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ թիվ N զորամասերից մեկի տարածքում․ հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ

Հուլիսի 12-ին, ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ N զորամասերից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է շինանյութերի պահեստը։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցում են Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել՝ 21։46-ին։ Այրվել են չշահագործվող պահեստի փայտե տանիքն ու ծածկը՝ մոտ 1000քմ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի 10 աշխատակից՝ երկու մարտական հաշվարկով և Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։

Դեպքի վայրում թիվ N զորամասերի հրշեջների կեղմից սահմանվել է հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter