
Նորք-Մարաշ ԲԿ-ի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են դատախազությունից։
«Նշված հրապարակումն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մեդիառեսուրսների մշտադիտարկման շրջանակներում: Այն ուղարկվել է ՀՀ ՔԿ՝ «Նորք Մարաշ» ԲԿ-ում հնարավոր չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և մեկ վարույթում քննվող 2 քրեական գործերի շրջանակներում դրանում նշվող հանգամանքները քննության առարկա դարձնելու և համատեղ ընթացքը լուծելու նպատակով»,- ասված է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ուղարկված պատասխանում։
«Հետք»-ն ուսումնասիրել էր բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտները, ԲԿ-ում պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունը և ԲԿ-ի կարիքների համար արված գնումները, որոնց մի մասն իրականացվել էր առանց գնման ընթացակարգերի՝ «զանգերով»։
Մեկնաբանել