HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրերին երեկոյան սպասվում է ամպրոպ եւ անձրեւ

Մայիսի 21-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻ նախարարին ներկայացվեց ԱԻՆ մարզային և մայրաքաղաքային ստորաբաժանումներ կատարած այցերի արդյունքում իրականացվելիք բարեփոխումների և աշխատանքների պլան-ժամանակացույցը։ 

ԱԻՆ սեյսմիկ ծառայության տնօրենը նախարար Երիցյանին ներկայացրեց ընթացիկ սեյսմիկ ռեժիմը, նշելով, որ սեսյմիկ ծառայության մասնագետները մշտապես ստանում և վերլուծում են սեյսմիկ ռեժիմի ցանկացած փոփոխությունների մասին տեղեկատվությունը։

ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենը, ներկայացնելով եղանակի կանխատեսումը, նշեց, որ առաջիկա հինգ օրվա ընթացքում հանրապետության տարածքում, հիմնականում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում են ամպրոպ և անձրև, հնարավոր է քամու ուժգնացում, կա նաև կարկտի հավանականություն։

ԱԻՆ հակակարկտային ծառայության տնօրենը զեկուցեց, որ հանրապետության մարզերի` հակակարկտային կայաններով պաշտպանվող տարածքներում կարկտահարություն չի գրանցվել։

ԱԻ նախարարը հանձնարարեց հրավիրել մամուլի ասուլիս և բնակչությանը ներկայացնել ընթացիկ սեյսմիկ ռեժիմը, եղանակային սպասվող փոփոխությունները և հակակարկտային ծառայության կողմից իրականացվող աշխատանքները։

ՀՀ ԱԻՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter