HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շրի Լանկայի նախագահը զանգվածային բողոքի ցույցերի պատճառով լքել է երկիրը

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան լքել է երկիրը տնտեսական ճգնաժամի ֆոնին առաջացած զանգվածային բողոքի ցույցերի պատճառով։ BBC-ն, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, գրում է, որ Շրի Լանկայի նախագահը կնոջ և թիկնապահների հետ նստել է Ан-32 ռազմական ինքնաթիռը և մեկնել Մալդիվներ։

Նախագահի գտնվելու վայրը շաբաթ օրվանից ի վեր, երբ սկսվել էին բողոքի ցույցերը, անհայտ էր։ Այդ ժամանակ ցուցարարները ներխուժել էին նախագահի նստավայր։ BBC-ի տվյալներով՝ նախագահի եղբայրը, ֆինանսների նախկին նախարար Բազիլ Ռաջապակսան ևս հեռացել է երկրից։

Ցուցարարները պահանջում էին նախագահի և վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեի հրաժարականը։ Երեքշաբթի օրը վերջինս հաստատել էր, որ նախագահը որոշել է հրաժարական տալ։ Նոր նախագահին խորհրդարանը նախատեսում է ընտրել հուլիսի 20-ից։

Նախագահի հրաժարականը կարող է վակուում ստեղծել Շրի Լանկայում, որը կառավարության գործունեության կարիք ունի, որպեսզի լուծի երկրում առկա ֆինանսական ճգնաժամը։ Տեղական քաղաքական գործիչները խոսում են ազգային միասնության նոր կառավարության ձևավորման մասին, սակայն դեռևս նշաններ չկան, որ նրանք մոտ են համաձայնության։ Նաև անհասկանալի է, թե արդյոք հասարակությունը կընդունի նրանց պայմանավորվածությունները։

Համաձայն Շրի Լանկայի սահմանադրության՝ հենց վարչապետը պետք է կատարի նախագահի պարտականությունները, եթե վերջինս հրաժարական տա։ Սակայն Ռանիլ Վիկրամասինգհեն ևս ոչ հեղինակավոր գործիչ է։ Շաբաթ օրը ցուցարարներն այրել էին վարչապետի նստաավայրը։ Նա հայտարարել է, որ հրաժարական կտա, որպեսզի իր տեղը զիջի ազգային միասնության կառավարությանը, սակայն չի նշել կոնկրետ ժամանակաշրջան։

Փորձագետները նախագահի պաշտոնակատարի հնարավոր թեկնածուի անուն նշում են Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին, սակայն նա համարվում է Ռաջապակսայի համախոհը և հեղինակություն չունի հասարակության շրջանում։

Լուսանկարը՝ CNN-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter