HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազանջատումներ հուլիսի 14-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքները իրականացվելու նպատակով հուլիսի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան, Ծովագյուղ, Սեմյոնովկա գյուղերի գազասպառողների, Սևանի թերակղզու, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև սեփականատեր «Նինա Վարտանովա») գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ», «Արծափ Շին», «Ալիք» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի և հարակից այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 14-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ակունք բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի «Մուշ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter