HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում ռուսական և ուկրաինական կողմերը պայմանավորվել են ստեղծել հացահատիկի արտահանման համակարգող կենտրոն

Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել ուկրաինական հացահատկի արտահանման համակարգող կենտրոնի ստեղծման մասին։ Այդ մասին թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ 

Աքարի խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հիմնական տեխնիկական հարցերի շուրջ, ինչպիսիք են մեկնման և նշանակման կետերում համատեղ հսկողությունը ու փոխադրման երթուղիներում նավագնացության անվտանգության ապահովումը:

Թուրք նախարարի փոխանցմամբ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ ևս մեկ հանդիպում կունենան Թուրքիայում, որտեղ, ինչպես սպասվում է, մեկ անգամ ևս կքննարկվեն բոլոր մանրամասները և փաստաթղթեր կստորագրեն։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ստամբուլում բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը դիտարկման է ներկայացրել Ուկրաինայից հացահատկի արտահանման վերականգնման հարցի «արագ պրակտիկ որոշման» առաջարկների փաթեթ։ Թե ինչ առաջարկների մասին է խոսքը, նա չի մանրամասնել։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, մինչև բանակցությունների մեկնարկը, ասել էր, որ երկրները գտնվում են «երկու քայլի վրա»՝ ուկրաինական հացահատկի արտահանման համաձայնագրին հասնելու ուղղությամբ։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter