HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

1,2 մլրդ դրամ ԱԻՆ-ին՝ շենքերի վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով

Կառավարությունը 1,2 մլրդ դրամ կհատկացնի Արտակարգ իրավիճակների նախարարությանը շենքերի վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: Որոշումն ընդունվեց գործադիրի հուլիսի 14-ի նիստում։

Նախագծի քննարկման ժամանակ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ հրշեջ-փրկարարական ջոկատները գտնվում են 60-70-ականներին կառուցած տիպային շենքերում, որոնք բավականին հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60 %-ը և մի փոքր ավելին, ԽՍՀՄ արտադրության «Զիլ 130» և «Զիլ 131» մակնիշի մեքենաներ են, որոնք թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես գտնվում են բավականին հնամաշ վիճակում:

Նախատեսվում է 7 հրշեջ ավտոբաքերի համալրումով արդիականացնել հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ ավտոպարկի 12,1%-ը, իսկ 12 արագ արձագանքման ավտոմեքենաների համալրումով՝ հրշեջ-փրկարարական ջոկատների արագ արձագանքման ավտոմեքենաների ավտոպարկի 20,7%-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց՝ շենքի նորոգում ասելով նկատի ունեն, որ շենքում հին գույք չպետք է լինի:

«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը բավական շոշափելի աջակցություն է ստացել տեխնիկայի թարմացման առումով Ճապոնիայի կառավարությունից, և ՌԴ-ն է աջակցություն ցուցաբերել, բայց սա մեր պարտավորությունն է, մենք պետք է մեր պետական ինստիտուտները կայացնենք: Խոսք է գնում նաև կենցաղային և այլ կանչերի համար նախատեսված ամենագնացների ավտոպարկի թարմացման մասին, որի ավելացումը, տվյալ դեպքում, կկազմի շուրջ 20,7 %,- ասաց նա:

ԱԻ նախարարը հայտնեց՝ մինչ դեկտեմբերի կեսը նախատեսվում է ավարտել շինարարական աշխատանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter